Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆղանստանում ինը մարդ է զոհվել պակիստանյան բանակի գնդակոծությունից հետո

Աֆղանստանում ինը մարդ է զոհվել պակիստանյան բանակի գնդակոծությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ինը մարդ Է զոհվել եւ 50-ը՝ վերքեր ստացել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում պակիստանցի զինվորականների կողմից բնակելի շրջանների հրետակոծումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:

Գերատեսչության տվյալներով՝ պակիստանցի զինվորականները հրետանուց գնդակոծել են պակիստանա-աֆղանական սահմանին գտնվող Սփին-Բոլդաք գավառի բնակելի շրջանները:

Աֆղանական բանակի շտաբի պետ գեներալ Յասին Զիյան հրաման Է տվել պատրաստվել նմանօրինակ ակցիայի անցկացման Պակիստանի զինված ուժերի դեմ եւ համալրել զորքերը, որոնք տեղաբաշխված են Դյուրանդի գծի՝ երկու երկրների միջեւ չնշված պայմանական սահմանի, երկայնքով, որը հայտնվել Էր դեռ 1893 թվականին:

Հուլիսի կեսերին հաղորդվել Էր, որ Պակիստանի բանակն ականանետներից գնդակոծել Է Աֆղանստանի արեւելքի Կունարի նահանգի շրջանները: Այն ժամանակ ռմբակոծության զոհ Էր դարձել ութ մարդ:

Քաբուլում որպես միջադեպի պատճառ նշել են Աֆղանստանի տարածքում նոր հսկիչ-անցակետեր սահմանելու պակիստանյան զինվորականների փորձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]