Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Մենք դիմել ենք, որպեսզի ստանանք նյութերը, մեզ պատասխանել են, որ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա նյութեր չեն տրամադրի, սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Սահակյանը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր, որ մերժել է այս առաջարկը:

Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]