1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իշխանության մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունը դատավորների վրա զրո է․Մեսրոպ Մակյան

Իշխանության մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունը դատավորների վրա զրո է․Մեսրոպ 
Մակյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքական իշխանության կողմից դատական իշանության գործունեության վրա բացարձակ որևէ միջամտություն չկա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա՞ քաղաքական իշխանության  ազդեցությունը Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության վրա։

«Իշխանության մեջ գտնվող որևէ անձի` որևէ ազդեցություն դատավորի վրա, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, զրո է։ Բացարձակ որևէ միջամտություն չկա։ Բնականաբար, դատավորները մի քանի անգամ նշել են, որ վակուումի մեջ չեն ապրում, իրենք սովորական մարդիկ են: Հանրային ճշնումներ, միգուցե մամուլի հրապարակումներ, կարծիքներ և այլն, կարող են լինել, որ, օրինակ՝ դատավորը նայի, տեսնի, ինչ-որ եզրահանգումներ անի, բայց ամեն դատավորի ներքին քաջության և քաղաքացիական խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»,- ասաց Մակյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]