1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանում Իրանի նկատմամբ՝ սահմանափակելով այն մետաղների ու նյութերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Իսլամական Հանրապետության միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն:

«Այսօր Պետդեպարտամենտը 22 կոնկրետ նյութեր Է որոշել, որոնք օգտագործվում են Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռային ծրագրերի առնչությամբ: Նրանք, ովքեր գիտակցաբար այդպիսի նյութեր կտան Իրանին, այժմ կհայտնվեն պատժամիջոցների ներքո»,-ասվում Է Փոմպեոյի հայտարարության մեջ:

Նրա պնդմամբ, Իրանի միջուկային, բալիստիկ եւ ռազմական ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար»:

Բացի այդ, արգելված են Իրանի շինարարական ճյուղի համար նյութերի մատակարարումները, քանի որ կարծում են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «վերահսկում Է երկրի շինարարական սեկտորը»:

«ԻՀՊԿ-ի շինարարական ընկերությունը եւ նրա բազմաթիվ այլ դուստր ձեռնարություններ առաջվա պես գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, քանի որ նրանք անմիջական մասնակցություն են ունեցել Ֆորդոյում ուրանի հարստացման օբյեկտի շինարարության գործում»,-նշվում Է հայտարարության մեջ:

Արգելքի տակ հայտնված 22 մետաղների եւ նյութերի թվում են՝ ալյումինի ձուլվածքները, ալյումինի փոշին, առանձին մակնիշների պողպատ, այդ թվում՝ չժանգոտվող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]