Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում հուլիսի 31-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ