1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում  հիմնվել է «Մտորումների թատրոն»

Գյումրիում  հիմնվել է «Մտորումների թատրոն»

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԻԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հիմնվել է «Մտորումների թատրոն»: Գաղափարը ՀՀ վաստակավոր արտիստ Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան եւ ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանինն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», թատրոնի տարածքը վարձակալված է. այն 19-րդ դարի շինություն է, որը երկար տարիներ լքված է եղել: Կառույցը ոչ միայն դրսից է հրապուրիչ, այլ նաև  ներսից՝   թատրոնի համար անսովոր շարժական բեմով ու նստարաններով՝ դերասան-հանդիսատես միմյանց շատ մոտ, իսկ հարևան սենյակը տիկնիկների պատրաստման աշխատանոց­-փորձասենյակն է՝ Գյումրվա կոլորիտով զարդարված: Թատրոնը նախատեսված է առավելագույնը 35 հանդիսատեսի համար: «Սա ազատ ստեղծագործելու թատրոն է ոչ միայն փորձառուների, այլ նաև սկսնակների համար: Այստեղ խախտվում են ակադեմիական թատրոնի կանոնները: Ես ուզում եմ, որ ազատ հարթակ լինի հատկապես երիտասարդ ստեղծագործողների համար: Ինստիտուտի շրջանավարտներ ունենք Գյումրիից ու մարզի այլ համայնքներից, հենց նրանց համար հիմնականում ցանկացա այս փոքրիկ հարթակը ստեղծել, նրանց խիզախումների մղել: Ակադեմիական թատրոնը մնում է իր բարձունքում, այն ուրիշ հրամայականներ ունի: Այս թատրոնն ավելի շատ փորձարարական է»,- պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը:

 Գյումրու 3-րդ թատրոնը գործող դրամատիկականի եւ տիկնիկայինի հետ մրցելու նպատակներ չունի, ունի իր առջև դրած՝  երիտասարդների համար փորձարարական հարթակ դառնալու նպատակ: Հիմնականում անդրադարձ կլինի հայ ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններին: Այս պահին սկսել են Հայկ Հակոբյանի «Վայրի ձիերը ցորենի արտում» պիեսի բեմադրական աշխատանքները: Նպատակ ունեն նաև անդրադառնալ Լեոնիդ Ենգիբարյանի նովելներին, և այսպես շարունակ գրավել մարդկանց հոգիներն ու զրուցել նրանց հետո, խորհել ու բացահայտել ներքին աշխարհի թաքնված գաղտնիքները: Նորաստեղծ թատրոնը նպատակ ունի նաև հումորի քաղաքում վերականգնելու հումորի թատրոնի բարի ավանդույթը, լինելու են մանկական, ստվերային ներկայացումներ:

Այս պահին թատրոնում փորք խմբերով փորձեր են: Արդեն 5 առաջնախաղ ունեն: Թատրոնի պաշտոնական բացումն ակնկալում են շուտով՝ արտակարգ դրությունը ավարտին:  

Արմենուհի Մխոյան

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]