Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Երկտող, որ փոխեց ողջ կյանքը...

«Հայաստանի Հանրապետություն». Երկտող, որ փոխեց ողջ կյանքը...

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ահա թե ինչ պատկերավորությամբ է նրան նկարագրում Ստեփան Զորյանը. «Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երևույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը:

Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ: Սիրում էր ՙպարզին վսեմությունը»:

Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում և խոսք չէր գտնում ասելու: Համեստ էր այն աստիճան, որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է`սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալաքների հայրենակիցը: Ավելի շուտ թվում էր` հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ»: Այդ «անհամարձակ ուսուցիչը»`«Պայքարը» թևի տակ, չէր համարձակվում հրատարակչություն տանել` կասկածելով` կընդունեն, թե չէ…

Սուղ ապրած, բայց ներաշխարհի հարստությամբ օժտված մտավորականի կերպար. Նար-Դոսը` Միքայել Զաքարի Հովհաննիսյանը ծնվել է բրդավաճառի ընտանիքում և փողի քչության պատճառով հաճախ ուսումը կիսատ է թողել` մինչև զբաղվել է ինքնակրթությամբ և փականագործի աշխատանքը փոխարինել լրագրությամբ ու խմբագրական աշխատանքով, գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, ֆելիետոններ, պիեսներ, վեպեր, վիպակներ։ Հավատում էր գրականության դերին հասարակական կյանքում և արժեքավորում ռեալիստական մտածողությունը, մերժում զոլայական նատուրալիզմը, որ ժառանգության տեսությամբ հիվանդացնում է ընթերցողի մարմինն ու հոգին, ջլատում հոգեկան ուժերը, կյանքը դարձնում անտանելի պատիժ, մինչդեռ գրականությունը կոչված է գեղարվեստականության ուժով դրականորեն ազդելու մարդու մտքի ու սրտի վրա և հոգեբանության միջոցով էլ արտացոլել նրա իրական ներաշխարհը»։

     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am