Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ծրագիրը կաջակցի դիտակետերից որոշների կառուցմանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ծրագիրը կաջակցի դիտակետերից 
որոշների կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդհանրապես՝ մեր ջրերի ամբողջ դիտացանցը բարելավման եւ վերանորոգման կարիք ունի, եւ խոսքը ոչ միայն Հրազդանի ջրավազանային տարածքի, այլեւ մյուս տարածքների մասին էլ է: Հայաստանը մոնիթորինգի ենթարկվող ցուցանիշների ցանկում պետք է ներառի ինչպես հատուկ, այնպես էլ առաջնային աղտոտիչները, իսկ դրա համար լաբորատոր կարողություններ են պետք: Մոնիթորինգը պետք է ներառի նաեւ կոմունալ-կենցաղային, արդյունաբերական կեղտաջրերում եւ պոչամբարներում եղած նյութերը: Բացի այս՝ պեստիցիդների (թունաքիմիկատներ, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարելու համար) մոնիթորինգ պետք է արվի՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի դերը մեր երկրում:

Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտացանցն էլ պետք է ընդլայնել, որպեսզի այն ընդգրկի Հրազդանի ՋԿՏ-ի բոլոր ստորերկրյա ջրային մարմինները: Երբ մեր դիտացանցային համակարգը բարելավվի, այդ ժամանակ ավելի ստույգ կկարողանանք գնահատել ռիսկերը, հասկանալ մեր ջրերի որակական վիճակը՝ տարբեր ցուցանիշներով, եւ սահմանված բնապահպանական նպատակներին հասնելու համար էլ քայլերը համալիր ձեռնարկելու հնարավորություն կունենանք: Ի վերջո, մեր ջրային պաշարները մեր հարստությունն են եւ դրանք հնարավորինս մաքուր պահելը՝ մեր պատասխանատվությունը:  Չմոռանանք՝ ջրի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում մեր ջրային պաշարները բավարար են մեր ներքին կարիքների համար: Մեզ տրված է դա, բայց չի նշանակում, թե պետք է շռայլենք այն…»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]