Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանի էթնիկ քարտեզը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանի էթնիկ քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդամենը հարյուրամյա պատմություն ունեցող Ադրբեջանի Հանրապետություն կոչվող պետական միավորումը մինչ օրս գտնվում է էթնիկ ինքնության փնտրտուքների մեջ։ Պատմականորեն գոյություն չունեցող «ադրբեջանցի» կոչվող ժողովուրդն այսօր էլ ունի ինքնության լուրջ դեֆիցիտ։ Թերեւս, դրանով կարող ենք բացատրել այդ ժողովրդի ագրեսիվությունը, երբ չգիտեն, թե ովքեր են՝ թուրք, պարսիկ, մար, թե Աղվանքի ժողովրդի սերունդներից։ Բանը հասնում է նույնիսկ այնտեղ, որ անգամ Ուրարտուն են դիտում ադրբեջանցիների նախահայրենիքը, իսկ ուրարտացիներին՝ իրենց նախնիները։ Իհարկե, վերջիններիս համարելով հին թյուրքական մի ժողովուրդ։ Շումերներն էլ, ի դեպ, չեն փրկվել թյուրք լինելու «պատվից»։

Ադրբեջան պետության էթնիկ քարտեզը միատարր չէ, այն տարբեր ժողովուրդներից կազմված խճանկար է, որը աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ներկայանում է որպես միատարր պետություն։ Ադրբեջանի էթնիկ պատկերը ներկայացնելու համար «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Հայ-ռուսական համալսարանի Արեւելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն, հայտնի արեւելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ։ 

Ադրբեջանը, ստեղծվելով տարածաշրջանի բնիկ ժողովուրդների տարածքների բռնակցմամբ, այսօր էլ չի հրաժարվում նվաճողական իր նկրտումներից։ Սակայն, արեւելագետի խոսքով, «ադրբեջանական նախագծի» հեղինակների խնդիրն է կենտրոնանալ այսօրվա Ադրբեջանի Հանրապետության ամբողջականության պահպանման վրա...»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]