Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բարելավվում են մրցակցային հնարավորությունները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բարելավվում են մրցակցային 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այլընտրանքային էներգիայի արտադրության ծավալների մեծացումը պետության առաջնային թիրախներից է: Այն խթանելու համար գործադիրը իրականացրել է մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արտոնությունները շահագրգռել են պոտենցիալ ներդրողներին եւ 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ արեւային էլեկտրականության համար նախատեսված 200 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում արդեն տրամադրվել են 199,87 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ:

Անհավասար պայմանները բացառելու եւ ներդրողների համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է փոփոխություններ, որոնցով  արտադրության լիցենզիաների տրամադրման ժամանակ ներկայացված փաստաթղթերում փոփոխություներ կատարելու դեպքում նախատեսում են վերանայել նաեւ այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մեծությունները սահմանող կարգավորումներում։ Մասնավորապես՝ նման փոփոխությունների դեպքում սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում, այդ կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվելու է համապատասխան ժամանակահատվածի համար ձեւավորված սակագնի մեծությունից ավելի քիչ՝ նրա 0.9 գործակցի արտադրյալին հավասար։ Միաժամանակ, նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ նշված կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի առաջին սակագինը սահմանելուց հետո վերոհիշյալ փոփոխությունները տեղի ունենալու դեպքում»։

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]