Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՏՏ զարգացման վրա պետք է շեշտադրումն անել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՏՏ զարգացման վրա պետք է շեշտադրումն 
անել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս ամիսներին, համավարակով պայմանավորված, երբ տնտեսության որոշ  ճյուղեր անկում ապրեցին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն թափ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների պահանջարկը եւ դրանց կիրառումը նաեւ էլեկտրոնային համակարգում: Ինչպես «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը,  համավարակը ցույց տվեց, որ տնտեսության շատ քիչ ճյուղեր, մասնավորապես՝ ՏՏ ոլորտը, կարողացան այս ժամանակաշրջանում ոչ միայն գոյատեւել, այլեւ  զարգացման միտում արձանագրել: Կան ճարտարագիտության ուղղություններ, որոնք իրենց ներուժով կարող են Հայաստանին լավագույն դիրքավորում ապահովել:

«Իրավիճակն ապացուցեց, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է եւ կարողացավ  ճիշտ պահին ՏՏ ոլորտը զարգացնել: Թեպետ ճարտարագիտության մեջ եղան դժվարություններ, սակայն հատկապես սարքաշինությունը, գիտությունը սկսեցին աճ արձանագրել: Գիտատար պատվերների մեծ պահանջարկ առաջացավ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա այն բացառիկ ոլորտն է, որտեղ աշխարհը պատրաստ է մեծ գումարներ ներդնել»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]