Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զորակոչի մեկնարկից ի վեր կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ

Զորակոչի մեկնարկից ի վեր կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից ի վեր, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ ավելացնելով, որ զորակոչիկներից 13-ն արդեն ապաքինվել է։ 

«Զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը»,- ասաց Ստեփանյանը։

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում եւ հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթացել են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները:

Հավաքակայանում գործել է հատուկ կահավորված լաբորատորիա՝ կարճ ժամկետում զորակոչիկների արյան հետազոտության պատասխաններն ստանալու եւ կասկածելի արդյունքների դեպքում զորակոչիկներին հատուկ կահավորված սենյակներում արագ մեկուսացնելու եւ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցկացնելու նպատակով:

Այնուհետեւ զորակոչիկներն անցել են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն։

Զորակոչի սկզբում ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ հանրապետական հավաքակայանում բուժհետազոտության փուլերն անցնելուց հետո զորակոչիկները, նախքան վիճակահանությամբ ընտրված զորամասեր մեկնելը, անվտանգության նկատառումներով պայմանավորված, եւս 14 օր գտնվելու են կարանտինային գոտում, որից հետո հանձնելու են կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ եւ միայն երկու թեստերի արդյունքները համադրելուց հետո նորակոչիկները համալրելու են զինված ուժերի շարքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]