1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

Նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է հրամանագրում:

Պետրոսյանը կառավարության նիստում ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նույն օրը` հուլիսի 30-ին, նշանակվեց նախարարի պաշտոնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]