«Փյունիկ»-ն ընկերական խաղում զիջել է «Գանձասար-Կապան»-ին
17:03, 30 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Դիլիջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան թիմի մրցակիցը «Գանձասար-Կապան»-ն էր: Կապանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել` մրցակցի դարպասն ուղարկելով երկու գնդակ` սեփականը պահելով անառիկ:
Դիլիջանում «Փյունիկ»-ը հաջորդիվ ընկերական խաղ կանցկացնի «Վան»-ի հետ: Եվս 1 ստուգողական հանդիպում թիմը կանցկացնի արդեն Երևանում, ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ Երևանի «Ուրարտուի» հետ։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում