Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կփոխհատուցեն սոցիալական կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները  

Կփոխհատուցեն սոցիալական կացարաններում բնակվող միայնակ 
կենսաթոշակառուների կոմունալ վճարները

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին: Նրանց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է` տարվա ընթացքում փոփոխվի):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որն ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10 656 000 դրամ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խոսքը սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանում բնակվող մարդկանց մասին է և հետաքրքրվեց, թե ամբողջապե՞ս են փոխհատուցում իրականացնում:

Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջինը ամսական 12 հազար դրամի հաշվարկներ են իրականցրել: «Կարծում ենք, որ սա բավարար է ամբողջական փոխհատուցում տալու համար, և յուրաքանչյուր տարի կառավարությունը կվերանայի փոխհատուցման չափը»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]