Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին կտրամադրի դրամաշնորհ

Շտապ օգնության մեքենաներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին 
կտրամադրի դրամաշնորհ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, ըստ որոշման հիմնավորման, «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կայացած բանակցությունների արդյունք է: Այն նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը և խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացումը:

Համաձայն համաձայնագրի, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական իեն  դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում  ձեռք  բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական  օգնություն տրամադրելու նպատակով:

Վերը նշված մեքենաների առկայությունը զգալիորեն կնպաստի հանրապետության, մասնավորապես, մարզային առողջապահության բարելավմանը և բուժօգնության հասանելության բարձրացմանը: 

Հաշվի առնելով վերոհիշյալը ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է  Համաձայնագրի վավերացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]