Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հուլիսի 30-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 232 քաղաքացու մոտ, որից 162-ն առողջացած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է  5519 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք.3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով:

Կա 125 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 69 պացիենտ:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ