Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանացել Է 17 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանացել Է 17 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 30-ին գերազանցել Է 17 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում Է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա: Համալսարանի տվյալներով՝ այս պահին վարակվածների թիվը կազմում Է 17 029 206, մահացել Է 667 011-ը: Ընդամենն առողջացել Է 9 948 163 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 426 982 հայտնաբերված դեպք) արձանագրվել են ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում մահացել Է կորոնավիրուսով ախտահարված 150 713 հիվանդ, առողջացել Է 1 389 425-ը: Այնուհետեւ վարակումների թվով հետեւում Է Բրազիլիան՝ վարակման 2 552 265 հայտնաբերված դեպքով, 90 134 մահով եւ 1 922 802 առողջացած պացիենտով:

Երրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ վարակվել Է 1 581 963, մահացել 34 955 եւ առողջացել 1 019 735 մարդ: Ռուսաստանն զբաղեցնում Է չորրորդ տեղը կորոնավիրուսով ախտահարման արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ ՌԴ-ում արձանագրվել Է վարակման 828 990 դեպք, առողջացել Է 620 333 մարդ, մահացել Է 13 673-ը: ՌԴ-ի կառավարությունը գործարկել Է ստոպկորոնավիրուս.ռֆ ռեսուրսը երկրի իրավիճակի մասին իրազեկման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]