Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մայր թատրոնը նորացված արտաքին տեսք կունենա

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մայր թատրոնը նորացված արտաքին 
տեսք կունենա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սունդուկյան թատրոնն անսովոր տեսք ունի: Անզեն աչքով էլ տեսանելի է` փոփոխություններ են սպասվում: Անցորդներին հետաքրքրում է` ինչո՞ւ է թատրոնը «մերկացել», շենքի արտաքին պատից հեռացվել են ներկայացումների պաստառները, տեղեկատվական ցուցանակները, նույնիսկ՝ Գաբրիել Սունդուկյանի դիմաքանդակը...

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պարզաբանում է` շինության ճարտարապետական տեսքի մեջ ոչինչ չի փոխվելու, ուղղակի թարմանալու է, վնասված քարերը փոխարինվելու են նորերով: Կարճ ասած` թատրոնը նոր շունչ կստանա. «Քանի որ շենքը  պատմական հուշարձան է համարվում, բոլոր ընթացակարգերը պետք է նախարարության հետ հստակեցվեն: Հաստատումը ստանալուց հետո միայն կիրականացվեն վերականգնման աշխատանքները: Շենքը 60-ականների շինություն է, վնասված հատվածները վերանորոգելու կարիք կա»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]