Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պատշաճ վերաբերմունք՝ մեր պատմական ժառանգությանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պատշաճ վերաբերմունք՝ մեր պատմական 
ժառանգությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի տարածքով  մեկ սփռված են 24 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ: Միայն նոր ազատագրված տարածքներում հաշվառվել է 1500 հուշարձան: Թուրքիայի ներկայիս սահմաններից ներս հայտնի պատճառներով հայկական հուշարձանների վիճակագրություն չի վարվում: Մեր օրերում հաճախ մեր հասարակության հայացքն ուղղված է  արևմտյան սահմաններից այն կողմ գտնվող հուշարձանների, եկեղեցիների ու տաճարների անմխիթար վիճակի խնդրին՝ չտեսնելով մեր աչքի առաջ գտնվող հուշարձանները և դրանց վիճակը: Մեր համայնքների բնակիչները շատ դեպքերում իրազեկված էլ չեն, թե իրենց բնակավայրի հարևանությամբ մեր ժողովրդի և համայն մարդկության համար կարևորագույն ինչ հին բնակավայրերի կամ շինությունների մնացորդներ են պահպանվել:

Այս կարևորագույն խնդրի լուծման շրջանակներում ԿԳՄՍ նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը: Այդ հուշարձանների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 2-րդ-մ.թ.4-րդ դարեր) և  4-րդ դարի առաջին կեսերին հիմնադրված Դվինը»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]