Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան մնացել է մենակ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան մնացել է մենակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս հարցում Եվրամիությունը պաշտպանում է Կիպրոսի Հանրապետությանը: Բրյուսելը հավանության է արժանացրել Արեւելա-Միջերկրածովյան գազամուղի նախագիծը, որը համաձայնեցված է Իսրայելի, Կիպրոսի ու Հունաստանի կողմից: Բացի այդ, ԵՄ-ի համաձայնությամբ Նիկոսիան ու Կիպրոսը պայմանագիր են ստորագրել Միջերկրական ծովի հատակին մայրուղային գազատարի կառուցման վերաբերյալ, որը կապում է Կիպրոսն ու Եգիպտոսը:

Թուրքիան, ձգտելով պահպանել իր կարգավիճակը որպես եվրոպական գլխավոր գազային հանգույց, զգուշանում է Արեւելյան Միջերկրականում այլընտրանքային գազատարներ տեղադրել: Բացի այդ, առանց թուրքական համայնքի Կիպրոսի մասնակցությունը նման լայնածավալ նախագծերին ցույց է տալիս, որ համաշխարհային հանրությունն ամբողջությամբ գտնվում է հունական համայնքի կողմում, եւ դա էլ ավելի է բարդացնում Կիպրոսի խնդրի լուծումը:

Ռուսաստանը փորձում է չեզոք դիրքորոշում ցուցաբերել այս հարցում. Մոսկվան դատապարտել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցները Թուրքիայի դեմ՝ ասելով, որ դա միայն կուժեղացնի տարածաշրջանում երկար ժամանակ չկարգավորված հակամարտությունը՝ միաժամանակ նշելով, որ դա «ամենեւին չի նշանակում, որ ռուսական կողմը պաշտպանում է Անկարայի գործողությունները»:

Հասկանալի է, որ համաշխարհային տերության կարգավիճակի ձգտող կամ ավելի շուտ՝ նման հավակնություններ դրսեւորող Թուրքիան խոշոր ռեսուրսների կարիք ունի, նաեւ չի փորձում խուսափել տարածաշրջանային ու համաշխարհային խաղացողների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Հունաստանի հետ դիմակայությունից:

«Հունաստանն ու Կիպրոսի հարավային մասը կարողացան տարածաշրջանային բախումը վերածել Թուրքիայի ու Եվրամիության միջեւ հակամարտության: Բացի այդ, ֆրանսիական կառավարությունն օգտագործեց առաջացած լարվածությունը, որպեսզի դադարեցնի Թուրքիայի՝ Եվրամիությանը հնարավոր միացումը»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]