Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պարետն առաջիկայում կհրապարակի գրադարանների, թանգարանների, թատրոնների վերաբացման ուղեցույցներ

Պարետն առաջիկայում կհրապարակի գրադարանների, թանգարանների, թատրոնների 
վերաբացման ուղեցույցներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետատունն առաջիկա օրերին կհրապարակի մանրամասն ուղեցույցներ` գրադարանների, թանգարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ներկայումս վերջնականացվում են վերաբացման համար նախապայման հանդիսացող կանոնները և ժամկետները։ Նշածս ոլորտների սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլև այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը թերևս կօգնեն մի փորք ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը»,- ասաց Ավինյանը։

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 1853 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 160380 թեստավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]