Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում էականորեն բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Փաշինյան

Հայաստանում էականորեն բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային 
իրավիճակը․ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 29-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 1853 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 160380 թեստավորում:

Այսպիսով` մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք կա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]