Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան չի կարող դեր ստանձնել ԼՂ հարցում. Բրադկե

Թուրքիան չի կարող դեր ստանձնել ԼՂ հարցում. Բրադկե

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադկեն անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում դեսպան Բրադկեն նշել է, որ դա հրադադարի լուրջ խախտում է և կարող է ծանր հետևանքներ ունենալ

«Այս հակամարտությունն այդքան ժամանակ շարունակվում է: Հրադադարը հաստատվել է 1994 թվականին, բայց տեսնում ենք հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ: Այդ ժամանակվանից ի վեր խաղաղ գործընթացը շատ անկայուն է եղել: Մինսկի խումբը հայտարուրությամբ կոչ է արել դադարեցնել հրադադարի խախտումը: Դա տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանին, որի կարգավիճակը կասկածի տակ չի դրվում»,-նշել է դեսպան ԲրադկենՀարցին, թե ինչու այդ սրացումն այս փուլում տեղի ունեցավ, Ռոբերտ Բրադկեն նշեց, որ միգուցե փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդիր վրա: Նրա խոսքով, լինում է իրավիճակ, երբ հակամարտության կողմերը սկսում են կարծել, թե միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում խնդիր վրա: Ըստ նրա՝  նման դեպքում առկա է գայթակղություն դիմելու ուժի: Դեսպանը նկատեց, որ դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ առկա է համավարակ, տնտեսական ճգնաժամ ամբողջ աշխարհում

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանն ու հայտարարություններին՝ դեսպանը նշեց, որ Թուրքիան սահմանակից է Հայաստանին ու փակել է սահմանը՝ ի պատասխան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի: Նա ընդգծել է, որ այն շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որի բնակչությունն ունի թուրքական էթնիկ ծագում: 

«Պատմականորեն հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ դրական չեն: Այնպես, որ Թուրքիան, որքան էլ ցանականա միջնորդական դեր ստանձնել, իրականում չի կարող անել դա: Հայաստանը չի վստահում Թուրքիային այն աստիճան, որ համաձայնվի այդ առաքելությանը»,-ասել է նա: 

Դեսպանը հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի դերը պայմանավորված կլինի զսպվածության գործոնով Ադրբեջանին հիշեցնելու համար բացահայտ հակամարտության հետևանքների մասին:

«Հիշեցնելու այն աղետների մասին, որն անխուսափելի կլինի բոլոր կողմերի համար: Այն կվերացնի քաղաքական, տնտեսական որևէ հեռանկար այս տարածաշրջանի համար: Հույս ունեմ Թուրքիան կհասկանա, լինելով Ադրբեջանի կողմից, պետք է ճիշտ խորհուրդ տա իր դաշնակցին՝ կոչ անելով հետ կանգնել զինված բախումից և աշխատել խաղաղ գործընթացի վրա: Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է դեսպանը

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]