Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդունել է Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է Միս և կեր արտադրողների և անասնաբույծների 
ասոցիացիայի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ա. Կարապետյանի խոսքով՝ պետական և մասնավոր հատվածի միջև համագործակցության շրջանակներում ասոցիացիան նախաձեռնել է համահայկական նշանակության մի ծրագիր, որը ներառում է տեղեկատվություն անասնապահական ծառայությունների մատուցման, կենդանիների տեղաշարժի, կերի մասին, ինչպես նաև թույլ է տալիս կառավարել կենսաբանական ռիսկերը:

Նախագահ Հարությունյանը ողջունել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունը` համագործակցել Արցախի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ նշելով, որ նրանք ոչ միայն կարևոր տնտեսական գործունեություն են իրականացնում, այլև նպաստում են հայկական երկու հանրապետությունների պարենային անվտանգության ապահովմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]