Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն սպառնում է «Հյուսիսային հոսք-2»- ի ԳԴՀ կապալառուներին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄՆ-ն սպառնում է «Հյուսիսային հոսք-2»-
ի ԳԴՀ կապալառուներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գերմանական «Die Welt»-ի տեղեկություններով՝ Պետդեպարտամենտը եվրոպական ընկերությունների հետ բանակցություններ է վարել տեսակապի միջոցով ու բացատրել նրանց նախագծին մասնակցության հետեւանքները: Դա ոչ միայն միջամտություն է Եվրոպայի գործերին, այլեւ հարձակում նրա անվտանգության դեմ: Ինչպես ասվում է տնտեսական շրջանակներում, գերմանական մենեջերներն այդ բանակցություններում հանդիպել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, ֆինանսների ու էներգետիկայի նախարարությունների 12 ներկայացուցչի հետ: Նրանց պետք է բացատրվեր, թե, ըստ գազամուղային պայմանագրերի, էլ ինչ աշխատանքներ պետք է կատարվեն: ԱՄՆ-ի ներկայացուցիչները բարեկամաբար եւ շատ հստակ հասկացրեցին, որ մտադիր են չթույլատրել՝ ավարտին հասցնելու գազամուղի շինարարությունը, եւ դա շատ լուրջ սպառնալիք է:

Իրենք՝ ընկերությունները, այդ թվում՝ տեխնիկական օպերատորը, ինչպես նաեւ էներգետիկ խոշոր կոնցեռնները, այնպիսիք, ինչպիսին են «Uniper»-ը, «Wiontershall Dea»-ն եւ «Shell»-ը, հրաժարվել են մեկնաբանություններ տալ «Die Welt»-ին: Պաշտոնապես սպառնալիքները հիմնականում ուղղված են եղել անհայտ առաքողների»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]