Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ձերբազատվել գործող ձեւաչափից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են 
ձերբազատվել գործող ձեւաչափից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռազմական բախման ծանրության կենտրոնը Արցախից տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանի հարթություն, ակնհայտ դարձան Թուրքիայի եւ Ադրբեջանի բավականին հեռուն գնացող նկրտումները։ Ադրբեջանը մշտապես բարձրաձայնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ արդյունքի չի հասել բանակցային գործընթացի շրջանակներում, ինչը նշանակում է, որ նրանք փորձում են ընդհանրապես ձերբազատվել այս ձեւաչափից։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու նպատակով էլ սադիչ գործողություններն իրականացվեցին ՀՀ Տավուշի մարզի, այլ ոչ թե Արցախի ուղղությամբ։

Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դրա համար նրանք բախումներ են սկսել ոչ թե Արցախ-Ադրբեջան կամ Հայաստան-Ադրբեջան-Արցախ ուղղությամբ, այլ երկու միջազգային իրավունքի սուբյեկտների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այստեղ արտահայտվում է նաեւ Թուրքիայի ցանկությունը դուրս մղելու տարածաշրջանից մյուս երկու մասնակիցներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, եւ ճակատ առ ճակատ գործ ունենալ Ռուսաստանի հետ։ Հայաստանը պետք է հնարավորինս ամեն ինչ անի բարձրացնելու իր արտաքին քաղաքականությունն այն մակարդակին, որի վրա գտնվում է այսօր մեր ռազմական իրողությունը...»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]