Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ նախագահն ընդունել է «Թովմասյան»  բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

ԱՀ նախագահն ընդունել է «Թովմասյան»  բարեգործական հիմնադրամի 
հոգաբարձուների խորհրդի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ դրանք ունեն առողջապահական և սոցիալական կարևոր նշանակություն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին ջերմ ընդունելության համար, նշել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հիմնադրամի խողովակներով Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասին և հավաստիացրել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]