Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի 
դիմաց

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց հուլիսի 28-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։ Հիմնական կարգախոսները պահանջում էին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան, դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական գործողությունները, հաստատել խաղաղ ու անվտանգ միջավայր։

Ցույցի ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ (վերին պալատ) և Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լիզա Մազզոնը, Ժնևի քաղաքային խորհրդում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ալեն դե Կելբերմատեն, Ժնևի քաղաքային խորհրդում Սոցիալիստական կուսակցության անդամ Առնո Մորելլոն, Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

Շվեյցարիայի հայկական համայնքի մի շարք կազմակերպությունների անունից ցույցի նախօրեին տարածված մամուլի հաղորդագրությունը խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունը` ներկայացնելով դրա մանրամասները։ Թուրքիայի կողմից այս ագրեսիայի միանշանակ աջակցությունն ու տարածաշրջանային փխրուն կայունությունը խաթարելու փորձերը շվեյցարահայերը որակել են որպես անպատասխանատու և թշնամական գործողություններ, իսկ Մեծամորի ատոմակայանին հարվածելու Բաքվի սպառնալիքը կոչել են պետական մակարդակով ահաբեկչություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]