1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամունդի–ԱԿԲԱ-ն վերլուծել է համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա

Ամունդի–ԱԿԲԱ-ն վերլուծել է համաշխարհային տնտեսության ազդեցությունը 
կենսաթոշակային ֆոնդերի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային համաճարակը համաշխարհային տնտեսության համար նոր մարտահրավերներ ու դժվարություններ ստեղծեց: Ճգնաժամը տարածվեց գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ստեղծելով տնտեսական խորը անկման բոլոր նախադրյալները:  Տնտեսական դժվարություններից անմասն չմնաց նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 2020թ.–ի 1-ին կիսամյակում համաշխարհային տնտեսությունը հայտնվեց աննախադեպ խորը ճգնաժամի մեջ: Համաձայն վերջին կանխատեսումների, համաշխարհային տնտեսական անկումը 2020թ.–ին կկազմի մինուս 4.3%։ Որոշ երկրների գծով անկումը կարող է հասնել նույնիսկ երկնիշ թվերի։ Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մաս, ևս բացասաբար արձագանքեց: Դրամավարկային և հարկաբյուջետային խթանների համակցությունը կօգնի ակտիվացնել համաշխարհային տնտեսությունը: Սակայն, ինչպես համաճարակի ցիկլի դեպքում էր, տնտեսությունների վերականգնումը ևս տեղի կունենա հաջորդական փուլերով: Այսինքն, դրանք կվերականգնվեն տարբեր ժամանակահատվածներում և տարբեր արագությամբ։

Հրայր Ասլանյանի խոսքով՝ 2020թ.–ի 1-ին եռամսյակում արձանագրված խորը անկումից հետո, համաշխարհային ֆինանսական շուկաները 2-րդ եռամսյակը մեկնարկեցին դրական միջավայրում՝ պայմանավորված տարբեր կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից ցուցաբերած աննախադեպ ծավալի օժանդակությամբ: Արդյունքում, ամբողջ 2-րդ եռամսյակի ընթացքում ռիսկային ակտիվները՝ հատկապես բաժնետոմսերը, բավականին արագ վերականգնվեցին, նույնիսկ ավելի արագ, քան սպասվում էր։ Հայաստանյան ֆինանսական շուկան ևս դրական արձագանքեց: Մասնավորապես, տարվա 1-ին եռամսյակում արձանագրվեց որոշակի անկում, բայց 2-րդ եռամսյակի ընթացքում այն վերականգնվեց՝ արտահայտվելով փոխարժեքի կայունացմամբ և պարտատոմսերի գների աճով։ Նշված բոլոր գործոնները նպաստեցին, որպեսզի Ամունդի–ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը վերականգնվի, որի միջին տարեկան ցուցանիշը 2020թ.–ի հունիսի վերջի դրությամբ տատանվել է 8.8-9.3%-ի սահմանում՝ կախված ֆոնդի տեսակից: Միայն այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը աճել է շուրջ 10%-ով կամ 14 մլրդ դրամով՝ հունիս ամսվա վերջի դրությամբ կազմելով ավելի քան 149 մլրդ դրամ։ Նշված աճը պայմանավորված է ինչպես մասնակիցների կողմից սոցիալական հատկացումներով, այնպես էլ՝ դրական եկամտաբերությամբ: Եթե մեկ խոսքով ամփոփենք, ապա ֆոնդերի եկամտաբերությունը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, բայց դեռ վաղ է ենթադրել, որ կրկին անկում չենք ունենա, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անորորշությունները դեռ շարունակվում են: Համաճարակի հնարավոր 2-րդ ալիքը, ինչպես նաև հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերն  ու պարտքի ավելի բարձր մակարդակը այն գործոններն են, որոնք կարող են մոտ ապագայում հանգեցնել առավել մեծ տատանողականության: Այս ճգնաժամը մեկ անգամ ևս փաստեց ֆոնդերի կառավարման գործընթացում ֆրանսիական Ամունդիի կողմից կիրառվող և հայաստանյան Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից տեղայնացված մոտեցումների կենսունակությունն ու ճկունությունը, որի հիմքում դրված են ընտրողականության և դիվերսիֆիկացիայի առանցքային սկզբունքները. դիվերսիֆիկացիա՝ ըստ երկրների և աշխարհամասերի, ըստ արժույթների, ակտիվների դասերի, արժեթղթերի և թողարկողների։

Ֆոնդերի նախկին եկամտաբերության ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ընթացիկ կամ ապագա եկամտաբերության ցուցանիշների համար:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]