Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԲ նախագահն անդրադարձավ ֆինանսական համակարգում համավարակի առաջացրած մարտահրավերներին

ԿԲ նախագահն անդրադարձավ ֆինանսական համակարգում համավարակի 
առաջացրած մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկերում հաճախորդներին ամենօրյա ռեժիմով սպասարկող աշխատակիցների առողջապահական հարցերից մինչև ֆինանսական ինչ-ինչ խնդիրներ. համավարակն այսպիսի և այլ մարտահրավերներ է առաջացրել ֆինանսական համակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Ֆինանսական համակարգի տեսանկյունից մարտահրավերները բազում են՝ սկսած աշխատակիցների առողջապահական խնդիրներից: Նրանք ամենօրյա ռեժիմում առաջնագծում աշխատում են հաճախորդների հետ, և բանկերում բազում դեպքեր են եղել, երբ առաջնային գծի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով, և բանկերը ստիպված էին փակել այն մասնաճյուղերը, որտեղ համավարակը ինչ-որ դրսևորումներ էին ցուցաբերում: Բացի այդ, կային որոշակի ֆինանսական խնդիրներ»,-ասաց Գալստյանն ու նշեց՝ դրանք դեռ ուսումնասիրության փուլում են, արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ավելի ուշ:

ԿԲ նախագահի կարծիքով՝ մարտից սկսած` ՀՀ ֆինանսական համակարգն ըստ էության առաջինն էր, որ ձեռք մեկնեց մասնավոր հատվածին, երեք ամիս ժամանակով հետաձգեց կամ վերանայեց վարկային վճարումները: Գալստյանի կարծիքով՝ այդ առումով բանկերը բավականին լուրջ աշխատանք են կատարել՝ ԿԲ-ի հետ համատեղ: 

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]