Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջոնսոնը հայտարարել Է Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Ջոնսոնը հայտարարել Է Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել Է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի նշանները Եվրոպայի երկրներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այս կարծիքը նա հայտնել Է Sky News հեռուստաալիքի եթերում:

«Եկեք բացարձակ ազնիվ լինենք այն բանի առիթով, ինչ տեղի Է ունենում Եվրոպայում՝ մեր որոշ եվրոպացի բարեկամների մոտ: Ես վախենում եմ, որ որոշ վայրերում մենք սկսում ենք տեսնել համավարակի երկրորդ ալիքի նշանները»,- ասել Է կառավարության ղեկավարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն ավելի վաղ The Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ Եվրոպայի երկրները պետք Է նախապատրաստվեն կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքին՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով առողջապահության համակարգերի ամրապանդմանն ու բժշկական հիմանարկությունների, առաջնային բժշկասանիտարական օգնության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ներուժի ավելացմանը:

Նրա խոսքով՝ աշնանը մայր ցամաքի հանդեպ կարող Է ծառանալ կորոնավիրուսի երկրորդ ալիքի խնդիրը, ալիք, որը կարող Է ուղեկցվել գրիպով եւ կարմրուկով հիվանդացության սեզոնային բռնկումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]