Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Փաշինյան

Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը հուլիսին գործողությունները սանձազերծել է Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ, որովհետև այդտեղ ադրբեջանական ընդամենը մեկ, իսկ հայկական՝ բազմաթիվ գյուղեր կան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը հավելել է, որ այդ պատճառով Ադրբեջանը գրոհը չի սկսել Արցախի ուղղությամբ:

«Արցախի և Ադրբեջանի շփման գծի մերձակայքում կան բազմաթիվ ադրբեջանական բնակելի շրջաններ, այդ պատճառով հիմա շատ դժվար է գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Իրենք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանն այնքան էլ հագեցած չէ տեսահսկման սարքերով: Ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղեր շատ կան, սա շատ հատկանշական հանգամանք է»,- ասել է Փաշինյանը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]