1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆիրդուսի թաղամասում հուշարձան շենքերի կողքին կառուցվելու են փայտե պատշգամբներով 2-4 հարկանի շենքեր

Ֆիրդուսի թաղամասում հուշարձան շենքերի կողքին կառուցվելու են փայտե 
պատշգամբներով 2-4 հարկանի շենքեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Ֆիրդուսի թաղամասի Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցների հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերաարժևորվելու են շենքերի բակային ճակատները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը

«Մենք հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այնկողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը»,- նշել է Սիսեռյանը:

Գրառմանը կից նա հանրության դատին է հանձնել Ֆիրդուսի թաղամասի վերոնշյալ հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութը։

Սիսեռյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ մոտ ապագայում Երևանի կենտրոնում կլինի գեղեցիկ ու հետաքրքրություն ներկայացնող միջավայր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]