Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դատարանը չթույլատրեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել սահմանը

Դատարանը չթույլատրեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել սահմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալին երկու օրով ՀՀ սահմանը հատելու թույլտվություն տալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Միհրան Պողոսյանը նշեց, որ Յուրի Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, և նրա ծնողներն ու եղբայրները հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018թ. նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ։ Պողոսյանի խոսքով՝ Յուրի Խաչատուրովի բացակայությունը որևէ ազդեցություն չի ունենա գործի քննության վրա, քանի որ դատական նիստերը նշանակվում են, սովորաբար երեքշաբթի օրերին, ուստի դատական նիստերի ընթացքում՝ երկու օրով նա կարող է բացակայել Հայաստանից, իսկ հարկ եղած դեպքում ժամերի ընթացքում կարող են ապահովել Յուրի Խաչատուրովի ներկայությունը դատական նիստերին։

Դատավարության կողմերին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օր մեկուսանա։

«Յուրաքանչյուր սահմանահատման թույլտվություն տալու դեպքում դատարանը պետք է գնահատի մի կողմից ամբաստանյալի՝ դատարան ներկայանալուն խոչընդոտելու հանգամանքը, մյուս կողմից՝ դատարանը պետք է գնահատի այն փաստարկումը, որը դրված է մեկնման անհրաժեշտության հիմքում, մասնավորապես, այդ փաստարկումը պետք է լինի այնքան ծանրակշիռ, որ գերակշռի դատարան չներկայանալու ռիսկը: Տվյալ պարագայում դատարանն ակնհայտ հանգամանքներ է արձանագրում, որոնք կարող են խոչընդոտել Խաչատուրովի՝ դատարան ներկայանալուն», - ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին լքել Հայաստանի սահմանը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]