Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանն առաջին անգամ զինավարժանքներ Է անցկացնում ռազմական արբանյակի տվյալների օգտագործմամբ

Իրանն առաջին անգամ զինավարժանքներ Է անցկացնում ռազմական արբանյակի տվյալների օգտագործմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) հուլիսի 28-ին զինավարժանքներ Է սկսել Պարսից ծոցում՝ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ օգտագործվում Է «Նուր» ռազմական արբանյակից ստացված տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Fars գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը: Զինավարժանքները տեղի են ունենում կորպուսի ռազմատիեզերական եւ ռազմածովային ուժերի մասնակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն ԻՀՊԿ-ի հետախուզական ստորաբաժանումները, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատներ: Ապրիլի 22-ին Իրանն արձակել Է իր առաջին ռազմական արբանյակը «Նուր» անվանումով: Ապարատը 425 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր Է դուրս բերվել «Քասեդ» տանող հրթիռի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]