Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսից մահացության մակարդակը կապված Է օդի աղտոտման աստիճանի հետ. ՄԱԿ

Կորոնավիրուսից մահացության մակարդակը կապված Է օդի աղտոտման աստիճանի 
հետ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդի սաստիկ աղտոտումը կարող Է հանգեցնել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացության մակարդակի բարձրացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է խոշոր քաղաքներում կյանքի վրա համավարակի ներգործության մասին ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել Է հուլիսի 28-ին: «Օդի աղտոտումը եւ ջերմոցային գազերի քանակությունն զգալիորեն նվազել են,- արձանագել են ՄԱԿ-ում:- Առկա ցուցանիշների համաձայն՝ օդի վատ որակը կապված Է COVID-19-ից մահացության ավելի բարձր մակարդակի հետ»:

Ըստ որում կազմակերպությունում նախազգուշացրել են. եթե շրջակա միջավայրի պահպանության միջոցներ չձեռնարկվեն կարանտինային միջոցների վերացման գործընթացում, օդի մաքրումը սոսկ ժամանակավոր նվաճում կդառնա: Այդ առանչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ Է արել «հետեւելու կանաչ քաղաքականությանը տնտեսությունը վերականգնելիս»: ՄԱԿ-ում նաեւ պատմել են, որ կորոնավիրուսով ախտահարման արձանագրված դեպքերի շուրջ 90 տոկոսը բաժին Է ընկնում խոշոր քաղաքներին: Ըստ որում, ինչպես նշել են ՄԱԿ-ում, դա պարտադիր չԷ, որ կապված լինի բնակչության բարձր խտության հետ: «Խոշոր քաղաքները խոցելի են լինում իրենց կազմակերպման, կենսապայմանների առանձնահատկությունների, դրանց բնակիչների աշխատնքի եւ տեղաշարժումների պատճառով»,- ընդգծված Է զեկույցում:

«Անհրաժետ Է ապահովել, որպեսզի բոլոր փուլերում համավարակի մարտահրավերներին պատասխանը ներառի անհավասարության վերացումը,- հայտարարել Է իր տեսաուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:- Մենք պետք Է անկյունաքար դարձնենք մեր քաղաքների առավել խոցելի բնակիչների պաշտպանությունը՝ այդ թվում ստեղծելով ապաստարաններ եւ նոր տներ անօթեւանների համար»: «Դա մեր շանսն Է աշխարհն ավելի լավը դարձնելու, քան մինչեւ համավարակը, ստեղծելու ավելի կայուն, ներառական եւ Էկոլոգիական քաղաքներ»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]