Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ֆիրդուսի». Երեւանի կենտրոնական հետնախորշի այսօրն ու վաղը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ֆիրդուսի». Երեւանի կենտրոնական 
հետնախորշի այսօրն ու վաղը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Այսօր, երբ ասվում է Ֆիրդուսի թաղամաս, շատերն այն իբրեւ տոնավաճառ են հասկանում, որը իսկական փրկություն է սոցիալապես անապահով խավի համար՝ համեմատաբար էժան լինելու պատճառով։ Շատերն էլ արդեն այն իբրեւ իրացման գոտի ընկալեցին, երբ հունիսի սկզբին 19-րդ դարի կառույցներից մեկը հավասարեցվեց հողին։ Իսկ նրանք, ովքեր երբեւէ առիթ ունեցել են փողոցի սկզբնամասից՝ առեւտրի տաղավարներից այն կողմ անցնելու, տեսել են խնամված այգիներ ու նեղլիկ ասֆալտապատ ուղիներով կից-կից մտերմիկ տներ։ Այլ կերպ՝ Ֆիրդուսի թաղամասը նաեւ Երեւանի պատմության մի ամբողջ հուշարձան է՝ 1915 թ․ Արեւմտյան Հայաստանից գաղթածների ձեռքերով կառուցած տներով, այդ տներում ապրող սերունդներով՝ դարաշրջանի հուշերն ու նաեւ փաստաթղթերն էլ հետը։

․․․ Երեւանի զարգացման առաջին գլխավոր հատակագիծը 1856 թ․ է ընդունվել։ Այդ ժամանակ էլ փողոցների մի ցանց ձեւավորվեց, որ նախորոշեց այսօրվա կենտրոնի տեսքը։ «Պլանի գլուխ» ասվածը, որ մենք վերագրում ենք թամանյանական շրջանին, պարզվում է՝ դեռ այդ ժամանակվա հրապարակներից մեկի անունն է, իհարկե՝ ոչ պաշտոնական։ Հետո՝ խորհրդային շրջանում, գլխավոր հատակագիծ ունեցող առաջին քաղաքը Սովետական Միությունում Երեւանը դարձավ։  Հատակագիծը 1924 թ․ հաստատվեց եւ, ուշագրավն այն է, որ  ճարտարապետ Թամանյանը փողոցների հին նախագծին ձեռք չտվեց։ Փոխարենը՝ մեր օրերում կարծես այնքան էլ հակված չենք հնի շերտը պահպանելուն։

Ինչ է կատարվում Ֆիրդուսի թաղամասում, ինչն է ուզում պահպանել քաղաքացիական նախաձեռնությունը, ում է օտարվել  պետության կարիքների համար գերակա շահ ճանաչված այս տարածքը, ինչ ներդրումների մասին է խոսքը, ովքեր են կառուցապատողները եւ ինչ են ուզում կառուցել այստեղ։ Փորձենք ի մի բերել ամբողջ գործընթացը՝ կողմ եւ դեմ տեսակետները ներկայացնելով...»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]