Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն՝ որպես իր պաշտպանության առաջնային եւ հիմնական խաղացող

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ-ն՝ որպես իր պաշտպանության 
առաջնային եւ հիմնական խաղացող

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանը, իհարկե, ունի իր շահերը մեր տարածաշրջանում եւ, հաշվի առնելով այդ շահերը, բացարձակապես շահագրգռված չէ, որ մի կողմից Թուրքիան, քաղաքակիրթ ձեւով ասած, քիթը խոթի, այս կամ այն կերպ ներառված լինի բանակցային գործընթացում, կամ իրականացնի ինչ-որ գործողություն: Մենք ունենք 102-րդ ռազմաբազան: Ռուսաստանը շատ լավ ցույց տվեց Թուրքիային՝ որքան էլ ասված լինի, թե զորավարժությունները նախատեսված են եղել հարավային ռազմական օկրուգի մարտունակության ստուգման համար, դրանք շատ լավ հիշեցում են բոլորին, որ Ռուսաստանն ունի այստեղ եւ՛ 102-րդ ռազմաբազան, եւ՛ իր շահերը ու հանդես է գալիս որպես Հայաստանի գործընկեր: Իր կատարած քայլերը բերեցին Ադրբեջանի համապատասխան գործողությունների նվազեցման: Այն մի կողմից Թուրքիայի դեմ էր, մյուս կողմից՝ Ադրբեջանի, ինչը մեր կողմից, իհարկե, ողջունելի է: Բայց Հայաստանը հանդես է գալիս որպես իր պաշտպանության, անվտանգության առաջնային եւ հիմնական խաղացող, մյուս կողմից էլ մենք, իհարկե, դիտարկում ենք Ռուսաստանին որպես կարեւոր դերակատար մեր տարածաշրջանում եւ պատրաստ ենք նրա ներկայացրած համապատասխան բանական մոտեցումների շրջանակներում իրականացնել քննարկում ադրբեջանական կողմի հետ՝ լարվածությունը նվազեցնելու եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու տեսանկյունից»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]