Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Բանակցային գործընթացում մեր դիրքերն առավել քան ամուր են

«Հայաստանի Հանրապետություն». Բանակցային գործընթացում մեր դիրքերն առավել 
քան ամուր են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Արցախի միջեւ պաշտպանության տեսանկյունից համակարգման աշխատանքները բավականին արդյունավետ են իրականացվում։ Այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել վերջին տարիներին, հատկապես ապրիլյան գործողություններից հետո»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 7 կետին, որտեղ ամփոփված են հուլիսյան հաղթական մարտերից հետո մեր դիրքորոշման հիմնական շեշտադրումները։ Վերջին ռազմական գործողություննեը ցույց տվեցին, որ այն բացթողումները, որոնք կային նախկինում, ամբողջությամբ վերացրել ենք, մասնավորապես, իրականացվել է դիրքերի ռազմատեխնիկական հագեցում, բարձրացվել են թիկունքի մոբիլիզացման հնարավորություններն ու պաշտպանունակությունը, առավել արդյունավետ է ՀՕՊ համակարգի աշխատանքը եւ այլն։

Անդրադառնալով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցման եւ փոխզիջումների հարցին, Կ. Վերանյանը նկատել է, որ ադրբեջանական ագրեսիայից հետո մեր կողմից բանակցությունների գնալն արդեն իսկ զիջման լուրջ քայլ է՝ ելնելով մեր փայլուն հաղթանակից եւ դրա արդյունքում ունեցած ամուր դիրքերից։

90-ականներից սկսած Թուրքիան շրջափակել է Հայաստանը եւ հիբրիդային պատերազմ է հայտարարել մեզ։ «Պարտադիր չէ ուղիղ ռազմական միջամտություն լինի։ Մեթոդների փոփոխությունները հնարավորություն են տալիս պատերազմ վարել տարբեր ոլորտներում։ Սա կարեւոր է գիտակցել, որպեսզի փորձենք տարբեր ճակատներով, բազմակողմանի ձեւաչափերով զսպել Թուրքիայի նկրտումները»,- ասել է նա»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]