1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակից վերապատրաստվելու հնարավորություն կստանա

ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակից 
վերապատրաստվելու հնարավորություն կստանա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների գրադարանավարներին մասնագիտական նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցելու նպատակով Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հուլիսից մինչև սեպտեմբեր կկազմակերպվի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը: Այն կիրականացվի ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակցի համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր կորոնովիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ ծրագիրն իրականացվում է հեռավար ձևաչափով: 

«Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը մեկնարկել է հուլիսի 13-ին Շիրակի մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցների վերապատրաստումով: Հաջորդիվ՝ դասընթացներին կմասնակցեն Լոռու, Արմավիրի և մյուս մարզերի ու համայնքների գրադարանավարները: Դասընթացները վարում են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները: Ծրագրում ներառված են գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան 12 թեմայով: 

Ծրագրի նպատակներից է մարզերի և համայնքների գրադարանների գրադարանավարներին նորարարական փոխգործուն, ժամանակակից, համագործակցային գործելաոճի առանձնահատկություններին ծանոթացնելը:

Այն միտված է մարզերում գրադարանային գործի բարելավմանն ու զարգացմանը: 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով՝ վարպետության դասերին մասնակից գրադարանավարները վերապատրաստման դասընթացների ընթացքում ձեռք կբերեն գիտելիքներ, կտիրապետեն մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմին և աշխատաոճին: «Դասընթացի մասնակիցները ստացած գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն իրենց գործընկերներին՝ նպաստելով գրադարանային գործի զարգացմանն ու արդյունավետությանը»,- ակնկալվող արդյունքների մասին ասել է գրադարանի տնօրենը: Նախատեսվում է ծրագիրը դարձնել շարունակական՝ ներգրավելով բոլոր մարզերի և համայնքների գրադարանավարներին:

Դասընթացը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]