Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մակունցը հերքում է, թե «Իմ քայլը» խմբակցությունում միասնականության հետ կապված խնդիրներ կան

Մակունցը հերքում է, թե «Իմ քայլը» խմբակցությունում միասնականության հետ 
կապված խնդիրներ կան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ խմբակցությունում գաղափարական և արժեքային հարցերում տարաձայնություններ չկան և չեն կարող լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, հերքելով այն տեղեկությունները, թե «Իմ քայլը» խմբակցությունում միասնականության հետ կապված խնդիրներ կան: 

««Իմ քայլը» խմբակցությունը միասնականության հետ կապված որևէ խնդիր չունի: Դրա վառ ապացույցն են մեր դիրքորոշումներն առանձին հարցերի հետ կապված, այդ թվում՝ քվեարկության տեսքով: Գաղափարական և արժեքային հարցերում խմբակցությունում տարաձայնություններ չկան և չեն կարող լինել»,- ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք առանձին հարցերի շուրջ ունենում են բուռն քննարկումներ, ինչը նորմալ է և բնական:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]