Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

21 ներկայացում բացօթյա և առցանց. «Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

21 ներկայացում բացօթյա և առցանց. «Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է 
Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կանցկացվի  օգոստոսի 1-10-ը, կներկայանա 21 մոնոներկայացմամբ:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ, համավարակով պայմանավորված, այս տարի փառատոնի շեշտադրումները փոխվեցին, որոշ ծրագրեր վերանայվեցին: Ստեղծված իրավիճակում փառատոնն այս տարի արտերկրից դերասանների չի հյուրընկալի:

«Որոշ ներկայացումներ, որոնք շատ թանկ էին ինձ համար, և ցանկանում էի, որ անպայման ցուցադրվեին, չեն լինի՝ պայմանավորված համավարակով: Օրինա՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Լեհաստանից նախագծեր պետք է լինեին: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք հնարավորություն կունենանք դրանք այստեղ դիտելու»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Փոխարենը փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից,Լիտվայից, Ուկրաինայից և այլն:
Փառատոնի մասնակիցներին, այս անգամ առցանց, կողջունեն մոնոփառատոնների տնօրեններ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան, այլք:
Այս տարի նախատեսված 21 ներկայացումից 7-ը միջազգային ծրագրերի գործերն են, որոնց Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա հետևելու «Արմմոնո» փառատոնի «Ֆեսյբուք» սոցիալական ցանի էջում: Մնացած 14  ներկայացումը բեմադրվում է Հայաստանում, հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա: Քանի որ ներկայացումները լինելու են բացօթյա, հետևաբար, որոշակի քանակությամբ հանդիսատեսի ներկայություն նախատեսված է: Նրանք, ովքեր չեն կարողանա ներկա լինել, կարող են կրկին հետևել առցանց:

Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Փառատոնը կմեկնարկի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է:

«Թե ինչ շեշտադրումներ կլինեն, կդժվարանամ ասել, կարծում եմ՝  Նարինե Գրիգորյանն ավելի լավ կպատասխանի: Ամեն դեպքում կարծում եմ, որ հանդիսատեսը կսպասի պատվաբեր, լուրջ հանդիպում Մաթևոսյանի արձակի հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի տնօրինությանը, նաև Նարինե Գրիգորյանին այս ամենի համար: Ես լավ հեռանկար եմ տեսնում «Գոմեշը» ներկայացման համար»,- ասաց  «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Փառատոնի շրջանակում հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց...» պիեսը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավորգործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]