Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է հանդիպում անցկացնել ՍԴ դատավորի թեկնածուի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է հանդիպում անցկացնել ՍԴ դատավորի 
թեկնածուի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է հանդիպում անցկացնել կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացրել է կառավարությունը, «Իմ քայլը» խմբակցությունը բավարար ժամանակ ունի, որպեսզի կարողանանք թեկնածուին մեր բոլոր հարցերն ուղղել, ինչպես ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, այնպես էլ նախապես հանդիպում կազմակերպելով, ինչն առաջիկայում պատրաստվում ենք անել: Հանդիպում կազմակերպելուց ու մեր հարցերն ուղղելուց հետո պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը»,- ասաց Մակունցը:

Հուլիսի 23-ին Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:

Նորայր Շողիկյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]