Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում նվազել է 4.7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում նվազել է 4.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիսին 4.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.7 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 23.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-հունիսին նվազումը կազմել է 11.1 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 6.4 տոկոսով:

2020 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 4.4 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հունիսին աճել է 5.4 տոկոսով՝ կազմելով 186 հազար 410 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 10.7 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 6.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 12.9 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-հունիսին եղել է 483.50:

Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]