Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած hինգ երեխա

Հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած hինգ երեխա

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի առաջին վեց ամսում  Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի կողմից հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնից, Վարդենիկ համայնքից առանց ծնողական խնամքի է մնացել Բագրատ Կարապետյանը, ով այժմ բնակվում է Գավառի մանկատանը: Այստեղ է այժմ բնակվում նաեւ Արման Օսիպյանը Գեղամասար համայնքից: Մարտունի քաղաքի բնակիչ Մարիա Խլղաթյանն այժմ գտնվում է իր տատիկի խնամակալության ներքո: Մնացած երկու երեխաները՝ Սուսաննա  եւ Հայկուշ Առաքելյանները Գավառի մանկատանը խնամքի են վերցվել Երեւանից: Նույն աղբյուրի համաձայն՝  «Նորք»  տեղեկատվական - վերլուծական «Մանուկ» կենտրոնի համակարգում մարզից  կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ընդհանուր թիվը այս տարվա վեց ամսվա կտրվածքով կազմում  է 413 երեխա:

 Գավառի մանկատնից կենսաբանական ընտանիք է վերադարձել 5 երեխա, իսկ ներկայումս  մանկատանը խնամվում է  51 երեխա:

Խոսրով Խլղասթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]