Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասնագետներն աշխատում են Ազգային գրադարանի կայքի վերականգնման վրա

Մասնագետներն աշխատում են Ազգային գրադարանի կայքի վերականգնման վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մասնագետներն աշխատում են Հայաստանի ազգային գրադարանի կայքի վերականգնման ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին գրադարանի հանրության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր, որ հուլիսի 24-ին՝ կեսօրին մոտ, Հայաստանի ազգային գրադարանի կայքը ամենայն հավանականությամբ ենթարկվել է կիբերհարձակման, ինչի հետևանքով այն դարձել է անհասանելի: «Մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն: Սիրելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշել է Սարիբեկյանը:

Նոր դիզայնով կայքը գործարկվել էր մոտ մեկ ամիս առաջ: Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, ճկուն որոնողական համակարգ: Այն եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: nla.am կայքում ներառվել է «Նորություններ» բաժինը, որում տեղ կգտնեն գրական, գրադարանային կյանքին վերաբերող տարատեսակ նյութեր, հրապարակումներ գրադարանի հյուրերի, նոր գրքերի համալրումների մասին:

Կայքում ներկայացվելու են նաև ամեն ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը: Դա հնարավորություն կտա տեսնել, թե գրադարանում ինչ գրքեր են կարդում, ինչը կնպաստի գրքի հանրահռչակմանը, ինչը գրադարանի կարևորագույն գործառույթներից է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]