Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Էրդողանն ուղիներ է որոնում իր իշխանության ամրապնդման համար»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Էրդողանն ուղիներ է որոնում իր 
իշխանության ամրապնդման համար»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հասկանալի է, որ սա հարված է Աթաթյուրքին: Իրականում Էրդողանը երկրի ներսում հանձնում է իր դիրքերը: Նա կառչում է յուրաքանչյուր հնարավորությունից, որի օգնությամբ հնարավոր է ինչ-որ կերպ հաստատել սեփական իշխանությունը: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը կտրուկ իջել է, եւ հնարավոր նախագահական ընտրություններում նա կարող է զիջել Էքրեմ Իմամօղլուին: Նրա կուսակցությունը, սկսած փետրվարից, անկում է արձանագրել 5 կետով: Ներկայումս Թուրքիան կորոնավիրուսի տարածման պատճառով տնտեսական ու ֆինանսական ճգնաժամ է ապրում, եւ այն դեռ նոր է թափ հավաքում: Ուստի Էրդողանն ուղիներ է որոնում իր իշխանության ամրապնդման համար… Ես կարծում եմ, որ նա կշարունակի իր քաղաքականությունը, որը դառնում է ավելի կտրուկ, իսկ նրա հեղինակությունն անկում կապրի»,- ասել է Կարահասան-Չանիրը:

Պատմաբանի խոսքերով՝ այդ որոշման պատճառով Հունաստանը համառորեն պահանջում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, իսկ Անկարայի ու ԵՄ-ի հարաբերություններն առանց դրա էլ շատ լարված են: «Դա յուղ է լցնում կրակի վրա»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]