1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 68 տոկոսով

Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 68 
տոկոսով

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղական բյուջեների սեփական եկամուտներն այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով հավաքագրվել են 68 տոկոսով: Ինչպես կիսամյակային աշխատանքային հաշվետվության ժամանակ տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, 2020թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի 57 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կազմում է 68 տոկոս, կամ պլանավորված 1 միլիարդ 58 միլիոն 320 հազար 800 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 719 միլիոն 807 հազար 400 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կատարողականը նվազել է 9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած կատարողականն աճել է 1,1 տոկոսով։ 2020թվականին համայնքների սեփական եկամուտների տարեկան թիվը ավել է պլանավորվել 137 միլիոն 389 հազար 870 դրամով, կամ՝ 6,9 տոկոսով: «Սեփական եկամուտների թերհավաքագրումը պայմանավորված է երկու գործոնով.մեկ, որ մենք եկամուտների հավաքագրման ավելի բարձր շեմ ենք վերցրել, եւ երկրորդ, որ մարդիկ, համավարակով պայմանավորված, արտագնա աշխատանքի չեն հասցրել մեկնել, որի պատճառով չեն կարողացել անհրաժեշտ եկամուտներ ունենալ: Սակայն համոզված եմ, որ մինչեւ տարեվերջ մենք կունենանք սպասված դրական արդյունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը խոսեց նաեւ կրթության ոլորտում արձանագրված ձեռքբերումների մասին: Մարզային ենթակայության 67 պետական ուսումնական հաստատություններում իրականացվում են ճաշարանների հիմնանորգման աշխատանքներ, ինչի արդյունքում արդեն 40 դպրոցներ ունեն ժամանակակից ստանդարտներին համապատասխան ճաշարաններ, իսկ 27-ի վերանորգումը կավարտվի առաջիկայում:


Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]