Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նմուշները դեռ Հայաստանի ազգային պատկերասրահում են

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նմուշները դեռ Հայաստանի ազգային 
պատկերասրահում են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի ցուցանմուշները, որոնց թվում երկու մեծերի ավելի քան 200 աշխատանք է՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր, դեռ Հայաստանի ազգային պատկերասրահում են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Աննա Եղիազարյանը:

«Ցուցահանդեսը բացվեց մարտի 6-ին: Հանդիսավոր բացումից մի քանի օր հետո Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, և պատկերասրահը դռները փակեց այցելուների առջև: Ցուցանմուշները դեռ պատկերասրահում են»,-ասաց Եղիազարյանը:

Նա նշեց, որ թանգարանների վերաբացման վերաբերյալ պատկան մարմինները ծրագրեր են մշակում: «Անհրաժեշտ է լուծում գտնել, հասկանալ, թե համավարակի տարածման պայմաններում ինչ ձևաչափով պետք է բացվեն և գործեն թանգարանները: Հենց պատկերասրահը բացվի, «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի վերաբերյալ հայտարարություն կլինի: Այս պահին դեռ սպասման մեջ ենք»,-շեշտեց Եղիազարյանը:

Պատկերասրահում ներկայացված ցուցանմուշները «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են:

Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից (ստեղծել է նկարչի բարեկամ Բենիամին Լևին), վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Ալժիերի ընտանիքից` 2011 թվականին, իսկ հաջորդ տարի հեղինակավոր «Քրիստի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:

Դալին և Պիկասոն արվեստագետներ են, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին Պիկասոյի արվեստանոցում:

Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]